Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ ակումբ հնարավոր տեղափոխության մասին լրագրողների հարցին։
Պերեսն ակումբի աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է գրասենյակ, երբ ճանապարհին հանդիպել է լրագրողներից մեկին: Վերջինս նախագահին հարցրել է, թե իրականում Մադրիդի «Ռեալը» պայմանագիր ստարոգրո՞ւմ է ֆրանսիացի աստղի հետ, ինչին Ֆլորենտինոն պատասխանել է. «Օրիգինալ է», հաղորդում է El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք հեղինակավոր աղբյուրներ հայտնել էին, որ Կիլիան Մբապեն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ և մոտ ապագայում պետք է հայտարարվի աղմկահարույց գործարքի մասին, սակայն մինչ այժմ տրանսֆերի մասին որևէ հայտարարություն չի եղել։
Ըստ աղբյուրների՝ Մբապեն այս մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով։