Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Ռեալի» հետ ոչ-ոքին (1-1).
«Երկու թիմերն էլ վատ խաղացին: «Ռեալին» հաջողվեց գոլ խփել, բայց բոլորը զգույշ գործեցին, ոչ ոք չէր ցանկանում սխալվել։ Երկրորդ խաղակեսն անցավ նույն ոճով։ Խաղավերջում գրանցած գոլը և ոչ-ոքին օգնում են մեզ շարունակել պայքարել առաջնությունում:
Այս հանդիպումն ինձ համար տարօրինակ էր։ «Ռեալը» մեզնից լավն էր, բայց մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք։
Խաղն ամենևին էլ փայլուն չէր՝ ի տարբերություն մյուս դերբիների։ Այնուամենայնիվ, ամեն ինչ ավարտվեց ոչ-ոքի, և դա այնքան էլ վատ չէ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։