Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքին (1-1) Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։
Արքայական ակումբը բաց թողեց հաղթանակը՝ գնդակ բաց թողնելով 90+3-րդ րոպեին։
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, վերահսկում էինք խաղը, բայց անհաջողության մատնվեցինք և վերջում զիջեցինք: «Ռեալը» շատ խաղեր է հաղթել այս մրցաշրջանում վերջին րոպեին խփած գոլերի շնորհիվ:
Մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը։ Մի անհանգստացեք, թիմը լավ է և լավ ֆուտբոլ է ցուցադրում: Սա ինձ վստահություն է տալիս մեր ապագայի նկատմամբ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։