Մադրիդի «Ռեալը» մտահոգված է հարձակվողներ Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապեի հետագա հարաբերություններով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից և միանալ մադրիդյան ակումբին։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Ռեալում» վախենում են խաղացողների միջև շահերի բախումից, քանի որ նրանք խաղում են նույն դիրքում։ Բացի այդ, Մբապեն դիտվում է որպես թիմի գլխավոր աստղ, ինչի պատճառով Վինիսիուսը կարող է հայտնվել ֆրանսիացու ստվերում։ Այս առումով բրազիլացին կարող է մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։