«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է վնասվածքից ապաքինմանը։
Այսօր Տեր Շտեգենը և վինգեր Ռաֆինյան վնասվածքներից հետո առաջին անգամ մասամբ մարզվել են ընդհանուր խմբում: Երկու ֆուտբոլիստներն էլ շարունակում են ապաքինվել։
Դեկտեմբերին գերմանացին ցավերի պատճառով մեջքի վիրահատության էր ենթարկվել։ Բրազիլացին հունվարին վնասել էր ազդրը։