«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է այն հարցին՝ արդյո՞ք իրեն թվում է, թե իր գլխավորությամբ նոր հաջողակ թիմ կառուցելը ուշացել է։
«Այո, մենք ուզում ենք արդյունքներ այստեղ և հիմա, դժվար է սպասել: Բայց հիշեք, որ Կլոպի «Լիվերպուլում» 3-րդ տարում նրանք եկան «Ուեմբլի»՝ «Տոտենհեմի» հետ խաղ անցկացնելու, իսկ մենք հաղթեցինք նրանց 4։1 հաշվով (խոսքը Պրեմիեր լիգայի 2017թ. մրցաշրջանի 9-րդ տուրի հանդիպման մասին է։ 2018 թ., այդ պահին Պոչետինոն գլխավորում էր «Տոտենհեմը»»՝ ArmSport): Բայց ոչ ոք չասաց, որ դա «Լիվերպուլի» համար աշխարհի վերջն էր:
Տեսեք, թե ինչ եղավ դրանից հետո։ Նրանք հաղթել են Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան։ Չորրորդ տարում նրանք սկսեցին լիարժեք խաղալ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football.London-ը։
























































