Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Խետաֆեի» հետ 20-րդ տուրի խաղից հետո (0:2) թիմի մարզչական շտաբին տեղեկացրել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագրի ստորագրումը վերջին փուլում է։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ Պերեսի խոսքերը լսել է նաև Մադրիդի «Ռեալի» խաղացողներից մեկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացի հարձակվողը «Ռեալից» պահանջում է տարեկան 70 միլիոն եվրո աշխատավարձ, որը կվճարվի պայմանագրի հինգ տարվա ընթացքում։
Բացի այդ, Մբապեն ցանկանում է 100-125 միլիոն եվրո գումարած բոնուսներ իր մոր համար, որը նաև նրա ֆուտբոլային գործակալն է: