Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերում արձագանքել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին գրառմանը։
Բրազիլացին հավանել է այս գրառումը։ Նշենք՝ գրառման մեջ ասվում է. «Կիլիան Մբապեն կմիանա Վինիսիուս Ժունիորին «Ռեալում»:
Այս իրադարձությունն ուշագրավ է նրանով, որ մի շարք աղբյուրներ հայտնում են Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» տեղափոխվելու դեպքում Վինիսիուսի հնարավոր հեռանալու մասին, քանի որ խաղացողների դիրքերը խաղադաշտում նման են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն որոշել է մրցաշրջանի ավարտից հետո լքել Լիգա 1-ը և միանալ Մադրիդի «Ռեալին»:
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։