Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը պատասխանել է այն հարցին, թե ով է իրենից ուժեղ ֆուտբոլային տաղանդով.
«Ո՞ր խաղացողն է ինձնից լավը ֆուտբոլային տաղանդով: Անհատապես Մեսսին թերևս միակն է։ Ինձ դուր էր գալիս նրան «Բարսելոնայում» հետևելը․ նա պատմության մեծագույն խաղացողն է: Անհնար է նրանից խլել գնդակը, նա ուղղակի անհավանական է։ Կրիշտիանուն ավելի խոշոր խաղացող է, քան ես, բայց զուտ ֆուտբոլի տեսանկյունից, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ նա ավելի լավն է», — ասել է Ազարը։
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ազարը հանդես է եկել «Լիլում», «Չելսիում» և «Ռեալում»։ 2023 թվականի հոկտեմբերին բելգիացին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։