«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձակուրդ կվերցնի, երբ ամռանը հեռանա ակումբից, հայտնում է AS-ը։
Նա առանց դադարի ֆուտբոլ է խաղում 1998 թվականից, երբ նշեց իր պրոֆեսիոնալ նորամուտը։ Այնուհետև նա 2019 թվականին ավարտեց ֆուտբոլային կարիերան և անմիջապես գլխավորեց «Ալ-Սադը», իսկ այնտեղից 2021 թվականին տեղափոխվեց «Բարսելոնա»։ Այժմ նա ցանկանում է հանգստանալ և ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, նշում է աղբյուրը։
Ֆուտբոլ վերադառնալուն պես Չավին երազում է Պրեմիեր լիգայի ակումբի մարզիչ դառնալու մասին, սակայն չի բացառի Ա Սերիայում կամ Բունդեսլիգայում աշխատելու տարբերակները։ Մասնագետի արձակուրդը կտևի մոտավորապես մեկ տարի, սակայն տևողությունը կախված կլինի առաջարկներից։
Չավին հայտարարել է, որ չի բացառում վերադարձը «Բարսելոնա», սակայն աղբյուրը պնդում է, որ դա ավելի շատ երկարաժամկետ հեռանկարի մասին է։
Էկզոտիկ առաջնություններում աշխատելու տարբերակները չեն հետաքրքրում 44-ամյա մարզչին. նա արդեն աշխատել է Կատարում և մերժել է Սերխիո Բուսկետսի՝ «Ինտեր Մայամին» գլխավորելու գաղափարը։
Հիշեցնենք, որ Չավին կլքի «Բարսելոնան» այս մրցաշրջանի ավարտից հետո։