Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկացել է ֆուտբոլիստին պահել ակումբում և Մբապեին առաջարկել է բարձրացնել աշխատավարձը։ Ներկայում ֆրանսիացի հարձակվողը վաստակում է 72 միլիոն եվրո, ինչպես նաև, որոշելով հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, Մբապեն կհրաժարվի մոտ 100 միլիոն եվրո բոնուսներից։
«Ռեալում» նրա աշխատավարձը կկազմի ՊՍԺ-ում նրա ստացածի կեսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն որոշել է մրցաշրջանի ավարտից հետո լքել Լիգա 1-ը և միանալ Մադրիդի «Ռեալին»:
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։