Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը ափսոսանք է հայտնել, թե ինչպես է ավարտվել իր կարիերան Արքայական ակումբում։
«Ես տխուր եմ, որ այսպես ավարտվեցի։ Իդեալական պատմությունը կլինի հեթ-տրիկ խփելն ու «չաո» ասելը: Իմ կարիերայի փուլը «Լիլում» լավ ավարտվեց, «Չելսիում»՝ ավելի լավ։ «Ռեալում» ես հասկացա, որ ամեն ինչ ավարտված է, և ես նույնիսկ չէի ուզում խաղադաշտ դուրս գալ։ Միգուցե որոշ մարդիկ ակնարկել են, որ ես կցանկանայի մնալ պահեստայինների նստարանին»,- Ազարի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալում» հանդես է եկել 2019-ից 2023 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 76 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































