Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Էդեն Ազարը պատմել է, թե ինչպես է որոշել 2019 թվականին «Չելսիից» տեղափոխվել մադրիդյան թիմ։
«Մանկուց ես հետևել եմ Զիդանին, «Սանտյագո Բեռնաբեուին»։ Մադրիդի «Ռեալն» ունի այնպիսի հմայք, որը չունեն մյուսները, այն յուրահատուկ ակումբ է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այնքան էլ չէի համապատասխանում թիմին։ Ինձ դուր չէր գալիս, թե ինչպես էինք խաղում, բայց դա իմ երազանքն էր: Ես չէի կարող ավարտել կարիերաս առանց այստեղ գալու։
«Ռեալում» դժվար էր խաղալը։ Գուցե պետք էր ավելի շատ մարզվել։ Այդ ընթացքում ավելի վատ վնասվածքներ ունեի, վիրահատություններ եղան, բայց վերադարձա, չնայած ծանր էր ու ցավոտ։ Հետո եկավ Անչելոտին, ես լավ պատրաստվեցի խաղերին ու լավ խաղացի, բայց մարմինս ցավեր ու վնասվածքներ ուներ»,- Ազարի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
























































