Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը «Ֆերարի» տեղափոխվելուց հետո։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Իտալական ԶԼՄ-ներին վկայակոչելով` աղբյուրը հայտնում է, որ բրիտանացի ավտոարշավորդը Ֆերարիի հետ մեկ մրցաշրջանում կվաստակի 50 միլիոն եվրո: Հաղորդվում է նաև, որ գումարը հաստատ ավելի քիչ կլինի, քան Հեմիլթոնը տարեկան վաստակում է որպես «Մերսեդես»-ի ավտոարշավորդ։
Նախօրեին՝ փետրվարի 1-ին, հայտնի դարձավ, որ Հեմիլթոնը 2024 թվականի վերջին կլքի «Մերսեդեսը» և կներկայացնի իտալական թիմը՝ սկսած 2025 թվականի մրցաշրջանից։ Ֆորմուլա 1-ի վերջին մրցաշրջանի ավարտին Լյուիսը զբաղեցրել է երրորդ տեղը ավտոարշավորդների ընդհանուր հաշվարկում՝ վաստակելով 234 միավոր։ Ժամկետից շուտ չեմպիոն է դարձել «Ռեդ Բուլից» Մաքս Վերստապենը: