Իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն և երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Կադիսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
38-ամյա ֆուտբոլիստը թիմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 9 հանդիպում և գոլ չի խփել։
Նեգրեդոն հայտնի է իր ելույթներով «Սևիլիայում» (178 հանդիպում — 85 գոլ), «Վալենսիայում» (74 — 18), «Ալմերիայում» (73 — 31), «Մանչեսթեր Սիթիում» (49 — 23), «Բեշիքթաշում» (49 — 18)։
Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 21 խաղում նա խփել է 10 գոլ։
























































