«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այս մրցաշրջանում կատալոնական թիմի արդյունքների մասին, ինչպես նաև նշել, որ շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
«Մեր թիմը պետք է ավելի լավը լինի, քան հիմա է: Մյուս կողմից, ոչ ոք ապահովագրված չէ վնասվածքներից, որոնց պատճառով մենք կորցրեցինք Տեր Շտեգենին, դե Յոնգին, Գավիին…նրանք մեր թիմի առանցքային խաղացողներն են, դա է խնդիրը։ Բայց ամեն դեպքում այս թիմը չպետք է հետ մնա աղյուսակի առաջատարից 10 միավորով։ Եվ սա ստիպում է ինձ էլ ավելի շատ աշխատել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Լա Լիգայի 22 տուրերից հետո «Բարսելոնան» 47 միավորով չորրորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է Մադրիդի «Ռեալը» (57 միավոր):
























































