Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղից հետո (2:0) հաստատել է, որ դեղին քարտ է ստացել կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին։ Եզրափակիչ սուլիչից հետո մրցավարը դեղին քարտ է ցույց տվել ֆրանսիացուն։
Այդ պատճառով ֆրանսիացի կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել հաջորդ տուրում կայանալիք մադրիդյան դերբիին:
«Ռեալ» — «Ատլետիկո» հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։59-ին։
























































