Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալը» հյուրընկալվել էր «Խետաֆեին»։ Հանդիպումն ավարտվեց «Արքայական» ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն՝ աչքի ընկնելով 14-րդ և 56-րդ րոպեներին։
«Ռեալը» 22 խաղից հետո 57 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և 2 միավորով առաջ է «Ժիրոնայից»։
























































