Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն առաջարկել է իսպանական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային թիմի գլխավոր մարզիչ նշանակել Սերժիու Կոնսեյսաուին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի «Պորտուն»։ Այս մասին հայտնում է լրագրող Աարոն Դոմինգեսը։
Կոնսեյսաուն «Պորտուն» գլխավորում է 2017 թվականից։ Այդ ժամանակվանից 49-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմն անցկացրել է 356 հանդիպում (259 հաղթանակ, 46ոչ-ոքի և 51 պարտություն)։ Սերժիուի գլխավորությամբ «Պորտուն» երեք անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունը, Պորտուգալիայի գավաթը և Պորտուգալիայի Սուպերգավաթը, ինչպես նաև մեկ անգամ Պորտուգալիայի լիգայի գավաթը։
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանի ավարտին Չավին կհեռանա «Բարսելոնայից»։
























































