Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Այդ մաիսն հայտնում է Cadena SER-ը։
Մոդրիչը կսպասի Սաուդյան Արաբիայի կամ MLS-ի ակումբների առաջարկին։
Եթե համապատասխան առաջարկներ չլինեն, կիսապաշտպանը ամռանը կարող է ավարտել կարիերան՝ Խորվաթիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնությունում հանդես գալուց հետո։
























































