«Բարսելոնան» հետաքրքրված է «Բրայթոնի» գլխավոր մարզչով։
Ինչպես հաղորդում է Marca-ն, ղեկավարությունն ուշադիր հետևում է Ռոբերտո Դե Ձերբիի աշխատանքին: Նա համարվում է «բլաուգրանայի» համար հարմար մասնագետ, քանի որ համատեղում է երիտասարդությունը, փորձը և հաղթելու ցանկությունը։
Միաժամանակ, «Բրայթոնը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը իտալացու հետ մինչև 2026 թվականի ամառ և հրաժարագինը հասցնել 20 միլիոն եվրոյի։
«Բարսելոնայի» հետաքրքրված է նաև Միկել Արտետայով։ Սակայն, ինչպես նշվում է, հեշտ չի լինի պայմանավորվել «Արսենալից» նրա տեղափոխության հետ կապված։