«Բարսելոնայի» նախագահը բարձր է գնահատել Չավիի՝ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու որոշումը։
«Չավին ինձ ասաց, որ կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո։ Նա ասաց, որ ցանկանում է ավարտել մրցաշրջանը։ Ես ընդունում եմ այս տարբերակը, քանի որ հենց նա է դա ինձ առաջարկել։
Չավին «Բարսելոնայի» լեգենդն է։ Նա ազնիվ մարդ է և իրեն արժանապատվորեն է պահում։ Որոշում եմ կայացնում, քանի որ գիտեմ, որ նրա նվիրումը կլինի առավելագույնը։ Այս պահին առավելագույն միասնություն է պահանջվում»,- ասել է Ժոան Լապորտան։
























































