Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են Չավիի հեռանալուց հետո թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Լուիս Էնրիկեին։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, Էնրիկեի ժամանումը գրեթե անհնար է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի պատճառով, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականը:
Հիշեցնենք, որ երեկ Լա լիգայում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (3:5) Չավին հայտարարել էր մրցաշրջանի վերջում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։