Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» և «Ալ Հիլալ» ակումբները բանակցություններ են վարում 2018 թվականի աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Նաբիլ Ֆեկիրի հետ պայմանագիր կնքելու համար, ով ներկայումս հանդես է գալիս իսպանական «Բետիսում»:
Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան:
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ արդեն առաջարկ են ներկայացրել Ֆեկիրի ներկայացուցիչներին։ Նշվում է, որ «Բետիսի» հետ համաձայնության հասնելը դժվար չի լինի։ Գործարքը գնահատվում է 20 մլն եվրո:
Իսպանական Լա լիգայի այս մրցաշրջանում Նաբիլ Ֆեկիրը «Բետիսի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։