«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն նշել է, որ ֆուտբոլիստները չեն կարող ազդել ղեկավարության՝ մարզչական հնարավոր փոփոխություն կատարելու որոշման վրա։
«Չավիի ապագան կախված է ղեկավարությունից, մենք չենք կարող որևէ բանի վրա ազդել։ Ճշմարտությունն այն է, որ մենք շատ գոհ ենք մեր մարզչից։ Նա մեզ շատ օգնեց, ուստի մենք ցանկանում ենք, որ նա մնա»,- Արաուխոյի խոսքն է մեջբերել Cadena Ser-ը:
«Բարսան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն է՝ «Ժիրոնայից» հետ մնալով ութ միավորով:
























































