Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Ոսկե գնդակի հնգակի դափնեկրի գործող պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Tuttosport-ի հաղորդմամբ, իտալական ակումբը ցանկանում է ևս 2 տարով երկարաձգել պայամանագիրը՝ մինչև 2024 թվականը, երբ Ռոնալդուն կդառնա 39 տարեկան:
Ա սերիայի 26-րդ տուրից հետո 35-ամյա Ռոնալդուն 21 գոլով 2-րդն է ռմբարկուների պայքարում: