Sport.es-ը հայտնում է, որ ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Կիլիան Մբապեին:
Փարիզեցիները 21-ամյա ֆուտբոլիստին պատրաստում են պայմանագիր առաջարկել մինչև 2024-ի ամառ ժամկետով՝ տարեկան 60 միլիոն եվրո աշխատավարձով, ինչը նրան կդարձնի մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Կողմերի միջև գործող համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:
Ավելի վաղ The Sun-ը հայտնում էր, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է շարունակել կարիերան «Լիվերպուլում»: