«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է ակումբի գլխավոր մարզիչ Չավիին պաշտոնանկ անելու տարբերակը, եթե այս շաբաթ կայանալիք հանդիպումներում թիմն անբավարար արդյունքներ գրանցի։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի աջակցությանը, եթե թիմը չհաղթի «Յունիոնիստասին» Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում, ինչպես նաև «Բետիսին»՝ Լա լիգայում, մարզիչը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
























































