«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ասել է, որ ակումբը դեռ չի կարողանում ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում՝ նոր խաղացողներ ներգրավելու համար։
«Իրականությունն այն է, որ այս պահին մենք չենք կարող խաղացողներ ձեռք բերել», — Դեկու խոսքը մեջբերել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո «Բարսելոնան» 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
























































