Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը պատասխանել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերների մասին հարցին։
«Մբապեի և Հոլանդի տրանսֆերնե՞րը։ Տրանսֆերները նախագահի իրավասությունն են, ես չեմ կարող այդ մասին խոսել։ Մեր ներկայիս ֆուտբոլիստները շատ լավն են, և բոլորը շատ խաղաժամանակ են ստանում: Մենք ունենք 25 խաղացող, որոնք պատրաստ են հնարավոր ամեն ինչ անել ակումբի համար»,- Վինիսիուսի խոսքն է մեջբերել OK Diario-ն:
Հունվարի 1-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին։
























































