Իսպանիայի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթել է կատալոնական «Բարսելոնային»։
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար սա նրա 11-րդ տիտղոսն է մադրիդյան ակումբում։
Այս ցուցանիշով իտալացի մասնագետը հավասարվեց Զինեդին Զիդանին։
Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը Միգել Մունյոսն է, ով ունի 14 տիտղոս։
























































