Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոնայի» դեմ խաղում տարած հաղթանակը (4:1).
«Առաջին տիտղոսը պատմության մեծագույն ակումբի հետ: HALA MADRID!»,- գրել է Բելինգհեմը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
Մադրիդի «Ռեալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուսը, ևս մեկ գոլ խփեց Ռոդրիգոն։ «Բարսելոնայի» միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
























































