Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո տպավորիչ ձեռքբերում է նշել։
Ֆունկցիոները թիմի հետ նվաճեց իր 33-րդ տիտղոսը՝ դառնալով մադրիդյան ակումբի պատմության ամենատիտղոսակիր նախագահը, գերազանցելով Սանտյագո Բերնաբեուին, ով ուներ 32 տիտղոս։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
Մադրիդի «Ռեալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուսը, ևս մեկ գոլ խփեց Ռոդրիգոն։ «Բարսելոնայի» միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
























































