Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-1).
«Խաղը մեզ համար բարդ ստացվեց, հաշիվը չափազանց խոշոր է՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» խաղը։ 3-1 հաշվի ժամանակ խաղը հավասար էր, և միայն 4-րդ գոլից հետո մրցակիցները դադարեցին խաղալ։
Երևի 2-0-ից հետո մենք չափից դուրս տարվեցինք հակագրոհներով, պետք էր մի փոքր ավելի շատ տիրել գնդակին։
Վինիսիուսին անհրաժեշտ էր ընդամենը 2-3 խաղ՝ իր լավագույն մակարդակին վերադառնալու համար։ Ես չեմ սիրում կրունկներով խաղալ: Վինիսիուսն արեց դա, Բելինգհեմը ևս․․․ սա ինձ դուր չի գալիս»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































