«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե թուրինյան թիմում ինչ դեր պետք է ունենա հարձակվող Պաուլո Դիբալան:
«Նա պետք է խաղա մրցակցի դարպասի մոտ, բայց ես նրան այնքան էլ չեմ տեսնում որպես կենտրոնական հարձակվող, նույնիսկ եթե նա ի վիճակի է թիմի համար ազատ տարածություն ստեղծել: Իմ կարծիքով, նա իդեալական է կիսապաշտպանության և հարձակման գծի կապի համար»,- ասել է Դել Պիերոն:
«Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն նաև դրամահավաք է կազմակերպել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: