«Նյուքասլի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Բրունո Գիմարաեշը, հնարավորություն ունի կարիերան շարունակելու Իսպանիայի առաջնությունում։
Հարավամերիկացու տրանսֆերի հարցում հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան», հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են 80 միլիոն եվրո ծախսել բրազիլացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար։ Հավանական է, որ կատալոնացիները կփորձեն գործարքի մեջ ներառել իրենց ֆուտբոլիստներին, որպեսզի նվազեցնեն տրանսֆերային արժեքը:
Գիմարաեշի աշխատանքային պայմանագիրը «կաչաղակների» հետ գործում է մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։
























































