«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջիկա եզրափակչի մասին, որը կկայանա հունվարի 14-ին։
«Մենք ցանկանում ենք հաղթել Սուպերգավաթը, իսկ հետո շարունակել պայքարել Լա Լիգայի, Գավաթի և Չեմպիոնների լիգայի մրցաշարերում: «Ռեալի» դեմ խաղալը միշտ էլ յուրահատուկ է։
Նրանք կիսաեզրափակիչում հիանալի հանդիպում անցկացրեցին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ («Ռեալը» 5-3 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին)։
Ե՛վ մենք, և՛ «Ռեալը» գերազանց մարզավիճակով ենք մոտենում այս հանդիպմանը, ուստի այս խաղում բացահայտ ֆավորիտ չկա»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































