Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել հարձակվող Լամին Յամալի խաղը։ 16-ամյա իսպանացին խփել է կատալոնացիների երկրորդ գոլը։
«Լամին Յամալը գրեթե միշտ լավ է վարվում գնդակի հետ: Նա գնդակներ չի կորցնում, որոշումներ կայացնելու կարողություն ունի։ Ափսոս, որ նա ընդամենը 16 տարեկան է, և դա երևում է ֆիզիկական պայքարում, բայց նա արտասովոր տաղանդ ունի»,- Չավիի խոսքն է մեջբերել Football Espana-ն։
«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 14-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
























































