«Տոմի» գլխավոր մարզիչ Վասիլի Բասկակովը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ՖՆԼ-ն կարող է դադարեցվել կորոնավիրուսի պատճառով:
«Ինչպե՞ս Սիբիրի բնակիչը կարող է վախենալ կորոնավիրուսից։ Ի՞նչ համաճարակներ ունենք Սիբիրում, ինչպե՞ս եք վախեցնում մեզ: Մենք Կիպրոսում և Թուրքիայում էինք, նման հիստերիա չկա: Մենք հասկանում ենք, որ այս ամենը լուրջ է, և եթե առաջնությունը դադարեցվի Իտալիայում, և ՌՊԼ-ն ևս դադարեցվի, հավանաբար մենք նույնպես կդադարեցնենք: Մարտի 17-ը, ըստ ամենայնի, կլինի X (իքս) ժամը, բայց մենք չենք կարող ազդել դրա վրա»,- մեջբերում է մասնագետին ակումբի մամուլի ծառայությունը։