«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչից ունեցած սպասելիքներով, որում իր թիմը կհանդիպի «Օսասունայի» հետ։
«Օսասունան» դժվարին մրցակից է՝ հիանալի մարզիչով: Նրանք կարող են սեղմել տարբեր հատվածներում՝ կենտրոնում, եզրերին… Սա միշտ դժվարություններ է առաջացնում։ Բայց մենք իսկապես ցանկանում ենք կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը և նվաճել գավաթը։
Մենք համարվում ենք կիսաեզրափակչի ֆավորիտներ, և մենք համաձայն ենք դրա հետ։ Այնուամենայնիվ, հեշտ չի լինի: Եթե խոսենք մրցաշարի մասին ընդհանուր առմամբ, ապա գլխավոր ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Օսասունա» հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ հունվարի 11-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Դիմակայության հաղթողը եզրափակիչ խաղում կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։
























































