Դիեգո Սիմեոնեն գոհ է «Ատլետիկոյի» ցուցադրած խաղից Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը (3:5):
«Ես ֆուտբոլիստներին ասացի, որ նրանք հիանալի հանդիպում անցկացրին, որ մենք շատ մոտ ենք եղել, և որ պետք է դասեր քաղել խաղի ընթացքում առաջացած իրավիճակներից։
Մենք ամեն ինչ կքննարկենք: Գլխավորը դրական պահերն են, ու դրանք շատ էին։ Պաշտպանությունը լավ չէր գործում, քանի որ մարզիչը բավականաչափ լավ չէր աշխատել։
Ֆուտբոլում վրեժ հասկացություն չկա։ Գավաթի խաղարկությունում հերթական հանդիպումն է լինելու՝ նկատելիորեն տարբերվող այսօրվանից։
Կարծում եմ՝ մենք բավական ուժ ունեինք, լավ պայքարեցինք, իսկ փոխարինման դուրս եկած խաղացողները ցույց տվեցին իրենց ուժը։ Այնուամենայիվ, առաջընթացի տեղ կա»,- ասել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը Movistar-ի եթերում:
























































