Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում հույսը չի դնում Գավիի վրա, նույնիսկ եթե ֆուտբոլիստին հաջողվի վերականգնվել մինչև մրցաշարի մեկնարկը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Հաղորդվում է, որ Ֆուտբոլիստի ապաքինումը սպասվածից շատ ավելի արագ է ընթանում։
Սակայն, եթե դա տեղի ունենա, Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը Գավիին չի հրավիրի Եվրո 2024-ին։
Եվրո-2024-ի ընտրական փուլի Վրաստանի հետ խաղում (3:1) Գավին վնասել է ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը:
Այս մրցաշրջանում Գավին 15 հանդիպում է անցկացրել «բլաուգրանայի» կազմում։
























































