Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը որոշում է կայացրել հարձակվող Ժոաո Ֆելիշի ապագայի վերաբերյալ։
Պորտուգալացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում կատալոնական թիմում հանդես է գալիս վարձավճարով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»։
El Chiringuito-ի տեղեկություններով՝ Չավին չի ցանկանում Ֆելիշին տեսնել հաջորդ մրցաշրջանում իր թիմի կազմում։ «Բարսելոնայի» մարզիչը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրել մեկ այլ հարձակվողի։
24-ամյա Ժոաոն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































