«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը ճանաչվել է Դանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
«Սա ինձ համար շատ բան է նշանակում, քանի որ քվեարկությանը մասնակցել են պրոֆեսիոնալներ, որոնց ճանաչումն ինձ համար կարևոր է»,- իր հաջողությունը մեկնաբանել է Քրիստենսենը, ում խոսքերը մեջբերում է կատալոնական ակումբի կայքը։
Լավագույն եռյակում են ընդգրկվել նաև «Տոտենհեմի» խաղացող Պյեր-Էմիլ Հոյբյերգը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով մինչ այդ հինգ անգամ նվաճել էր այս մրցանակը։
Հիշեցնենք, որ Քրիստենսենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։
























































