«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Բարբաստրոյի» դեմ խաղի արդյունքները (3-2)․
«Մենք պետք է մի փոքր պայքարեինք։ Առաջին խաղակեսը վստահ խաղացինք, թվում էր, թե ամեն ինչ լավ է ընթանում, բայց նման հանդիպումները միշտ էլ դժվար են լինում։
Ավելի դժվար ստացվեց, քան պետք է լիներ։ Բայց մենք 1/8 եզրափակիչում ենք և հասել ենք մեր նպատակին»,- մեջբերում է մասնագետին Marca-ն։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հունվարի 11-ին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Օսասունայի» հետ։
























































