«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է պաշտպան Լիսանդրո Մարտինեսի և կիսապաշտպան Կազեմիրոյի վնասվածքից ապաքինման մասին։
«Նրանք վաղուց են վերադարձել խոտածածկ, բայց հիմա սկսել են նաև թիմային մարզումները: Ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի, իսկ հիմա պետք է անեն հաջորդ քայլերը, որոնք, բնականաբար, կտևեն մի քանի օր։ Կարծում եմ՝ նույնիսկ շաբաթներ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարտինեսը ծնկի վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (3:1), չնայած դրան, նա խաղադաշտ դուրս եկավ «Բրայթոնի» (1:3) և «Բավարիայի» (3:4) հետ խաղում, ինչի արդյունքում վնասվածքը խորացավ: Արգենտինացին 6 հանդիպում է անցկացրել 2023/2024 մրցաշրջանում։
Կազեմիրոն վնասվածքի պատճառով դուրս մնաց «Նյուքասլի» հետ Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչից (0:3) հետո: Այս մրցաշրջանում 31-ամյա բրազիլացին անցկացրել է 12 հանդիպում, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
20 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի ութերորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (45 միավոր):
























































