Երեկ՝ հունվարի 7-ին, «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հաղթել է «Բարբաստրոյին» (3:2):
Այսպիսով, կատալոնական ակումբը 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ երեք անընդմեջ հաղթանակ է տարել։ Ավելի վաղ Չավիի թիմը հաղթել էր «Ալմերիային» (3:2) և «Լաս Պալմասին» (2:1):
Վերջին անգամ, երբ «Բարսելոնան» երեք և ավելի անգամ անընդմեջ հաղթանակ է տարել, հանդիպել էր «Կադիսին» (2:0), «Վիլյառեալին» (4:3), «Օսասունային» (2:1), «Բետիսին» (5:0) և «Սելտային» (3:2):
19 տուրից հետո «Բարսելոնան» 41 միավորով երրորդն է Լա Լիգայում։ «Ռեալը» 48 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Օսասունայի» հետ՝ Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում: Հանդիպումը կկայանա Սաուդյան Արաբիայում հունվարի 10-ին։ Երկրորդ կիսաեզրափակչում կխաղան Մադրիդի «Ռեալն» ու Մադրիդի «Ատլետիկոն»։
























































