Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում ՊՍԺ-ն խոշոր՝ 9-0 հաշվով հաղթել է «Ռևելին»։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, դուբլի հեղինակ դարձավ Ռանդալ Կոլո-Մուանին, մեկական գոլի հեղինակ դարձան Մարկո Ասենսիոն, Գոնսալո Ռամոսը, Շեր Ն’Դուրը և Մաքսենս Ն՛Գուսանը։
4-րդ գոլի դրվագում Մբապեին շատ գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց Մարկո Ասենսիոն։
ՊՍԺ-ն դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչ։ Փարիզցիների մրցակիցը կորոշվի վիճակահանությունից հետո։
























































