Կարլո Անչելոտին կարծում է, որ «Բարսելոնան» կարող է պայքարել բոլոր գավաթների համար:
— Ի՞նչ եք կարծում, Սուպերգավաթը «Բարսայի» համար վեր բարձրանալու շա1նս է:
-Կարծում եմ, որ «Բարսան» լավ է գործում: Նրանք պայքարում են Չեմպիոնների լիգայի, Սուպերգավաթի և Իսպանիայի գավաթի համար։ Ես չեմ սիրում գնահատել ուրիշներին, բայց նրանք կպայքարեն բոլոր տիտղոսների համար։
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, իսկ «Բարսելոնան»՝ «Օսասունայի» հետ։ Հանդիպումները կկայանան Սաուդյան Արաբիայում հունվարի 10-ին և 11-ին։
























































