«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդն իր ծառայություններն է առաջարկել իսպանական գրանդ ակումբին։
Լրագրող Ալֆրեդ Մարտինեսի տեղեկություններով՝ Ջեսի Լինգարդը ցանկանում է խաղալ կատալոնական «Բարսելոնայում»։
Անգլիացին գիտի, որ «Բարսելոնան» ֆինանսական դժվարություններ ունի, բայց նաև կազմի ուժեղացման կարիք ունի:
Այդ իսկ պատճառով 31-ամյա ֆուտբոլիստը, ով ազատ գործակալի կարգավիճակ ունի, ինքն է իր ծառայություններն առաջարկել իսպանական թիմին։ Հիշեցնենք, որ Լինգարդը 2023 թվականի հուլիսին «Նոթինգհեմ Ֆորեստից» հեռանալուց հետո դեռ ակումբ չունի։
























































